Բայց այնպես չէ, որ ամեն ինչ կորած է…

Երբ լրագրողը՝ ծանոթ-անծանոթ, հատկապես ինտերնետային-անկախ-ինքնորոշված հեռարձակման, բարեկիրթ-խելացի-հետևողական է լինում, ես նահանջում եմ, ինչպես երեկ, ու երեկոյան 8-ին հայտնվում, այ, այսպիսի եթերում… Ես չգիտեմ-չեմ ուզում իմանալ՝ ինչի մասին կխոսենք-եթերում, միայն չմոնտաժեն-չխմբագրեն, հատկապես որ ես երբեք չեմ պտտում-կանգնում-ջնջել տալիս խոսքս՝ ինքնամոնտաժի չեմ գնում… Մնացածը դիտողը կանի՝ իր ազատ ընտրությամբ։ Ես այս անգամ Աննա Դանիելյան լրագրողի ու Լրատվական ռադիոյի աշխատանքին աջակցեցի՝ քաղաքացու-մարդու տեղեկացված լինելու, իմ կարծիքին ծանոթ լինելու առումով:

1968թ. ծնված, քառակի բարձրագույն մասնագիտական կրթությամբ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի կենսագրությունն ահա։ Դրա՝ իմ սղագրությունը կարդացեք. «Մասնակցել է Արցախյան ազատամարտին: Հրազենային վիրավորում է ստացել դիրքեր հաց տանելու ժամանակ: Զբաղվել է փայտի փորագրությամբ. 1996-2016թ.թ. իր ստեղծած աշխատանքները վաճառել է վերնիսաժում: Որպես առաքելական եկեղեցու սարկավագ ծառայել է Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցում»։

Լուսանկարները` ավագ դպրոցի սովորող Մելինե Մարտիրոսյանի:

Հետո, հաղորդումից հետո, երբ երիտասարդ լրագրակազմի հետ վիսկիով զրույցից-հրաժեշտից հետո տուն էի գալիս, շարունակ մի ծանոթ զգացողություն-տեքստ ինձ հանգիստ չէր տալիս, կորցրել-որոնում էի: Շտապում էի, արագացնում քայլերս, սկսեցի վազել, որ շուտ հասնեմ տուն, գիտեի, որ գրասեղանիս վրայի գրքերից մեկի էջերում է փնտրվածը… Եղիշեի Չարենցի «Երկիր Նաիրի» պոեմանման վեպում, Միքայել Նալբանդյանի տողերում գտա, կարդացի կրկնակի, գրեցի, որ ազատվեմ հաղորդման-օրվա բերած չասվածությունից:

  • Մեր ազգի խոցերը և հիվանդությունները մեզ շատ լավ հայտնի են, բայց ինքն ազգը չի կամենալ խոստովանել դրանք: Ազգը կփախչե յուր բժշկից: Ինչո՛ւ ենք մենք այդքան սիրում քողարկել մեր վերքերը, որոնք այդքան երկար ու ձիգ տարիներ՝ բժիշկների աչքերից վրիպելով, այժմ կարիք ունեն վիրահատական միջամտության: Մեր կողմից քարոզվող ճշմարտությունը գուցե տանջում է ազգի սիրտը, բայց դանակը միակ միջոցն է թարախակալված և վարակիչ խոցը առողջ մասերից զատելու համար: Միքայել Նալբանդյանի խոսքն է. 1829-1866թթ է ապրել…
  • Կարդացեք իմ սղագրությամբ «Երկիր Նաիրի» պոեմանման վեպի առաջաբանից… ահա (Մոսկվա, 1921թ. հոկտեմբեր, Եղիշե Չարենց)։
    Վաղո՜ւց, վաղո՜ւց մտորում է իմ մեջ մի անհուն ցանկություն։ Վաղո՜ւց ելք է փնտրում կուտակված մի կարոտ…. Երկա՜ր-երկա՜ր նայում է աչքերիս։ Ասում է՝ չե՞ս ճանաչում։ Մոռացե՞լ ես,— ասում է նա։ Եվ ես, փայտ գնելու փոխարեն անողոք մորմոքը սրտիս — վերադառնում եմ տուն… Ուրիշ ոչինչ…
    Մնացածը՝ իմ բլոգի ընթերցարանում։

Արևելյան դպրոց-պարտեզի երկարացված օրվա խմբերի համագործակցություն. «Բարեկանդան»-ի հանդիսատեսը:
Լուսանկարները` Նունե Խաչիկօղլյանի:

Առավոտ ժամը չորսն է, 5 ժամվա կազդուրիչ քուն, ու վերադառնում եմ Դավիթ Առաքելյանի «Արևի մարդկանց քաղաք»՝ կրթահամալիրի Բանգլադեշ: Այս մարդկանցից Աշոտ Տիգրանյանը կարծում է-գրում է bleyan@mskh.am իմ հասցեին, մեջ եմ բերում տառացի. «Սիրելի ընկեր և հարգելի տնօրեն, համառորեն հորդորում եմ մասնակցել տնօրինական մրցույթին, քանզի լոկ Ձեր անհատականությունն է երաշխավորում իմ, աշակերտներիս, ինչպես նաև գործընկերներիս զգալի մասի ստեղծագործական ազատությունը» (19.03.2017)։

Որքա՞ն ժամանակ ես ունեմ… չորս ժամ, մինչև հաստատ առավոտ ութը, 8.30 պիտի դուրս գամ տանից հեծանվով, ճանապարհեմ Արմինեին ու Դավթին… Հայդե Բանգլադեշ: Առաջին գործն իմ, հարգելի Աշոտ, կրթահամալիրի տնօրենի մրցույթով սահմանված այս դիմումը գրելն է: Շնորհակալ եմ: Գամ որպես երաշխավո՞ր իմ անհատականությամբ՝ իմ, իմ աշակերտների, գործընկերների ստեղծագործական ազատության։ Իհարկե: Դավիթ Առաքելյան սովորողի, որ իր բլոգում մեծահան՝ 7-րդ դասարանցու նման. «Նրանք երբեք չեն ընկճվում կյանքի դժվարություններից, նրանք երբեք չեն հիասթափվում, նրանք նաև շատ մեծ հավատք ունեն։ Հավատք, որ ամեն ինչ լավ է լինելու։ Շատ կցանկանայի, որ «Արևի մարդկանցից» շատ լինեին մեր երկրում։ Որովհետև, այս պահին մենք կարիք ունենք մի նոր պայծառի, մի նոր երջանկության»:

«Սովորող-սովորեցնողը» Հարավային դպրոցի 2-րդ և 5-րդ դասարաններում, «Դասարանական երգչախումբ» նախագիծը կրթահամալիրում. սեբաստացի սովորողների նախագծային ուսուցումով շաբաթի, այ, այսպիսի մի ընտրանի, որ ըստ նոր կարգի հրապարակված է mskh.am-ում (իմը չէ ընտրությունը), ու ես վերցնում եմ շնորհակալությամբ…

Արևմտյան դպրոց-պարտեզի կախազարդերը:
Լուսանկարները` Զառա Ոսկանյանի:

Մանկավարժության մեր 2017-ին, տեսեք, ի՜նչ ունենք, այսպիսի ուսուցիչ գործող.

  • ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Հերմինե Անտոնյանի նման, որի նամակն ինձ՝ հրապարակում եմ. «Հարգելի տիար Բլեյան, նախընտրական քարոզարշավի աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար խնդրում եմ մարտի 24-ից ապրիլի 3-ը տրամադրել արձակուրդ 2016-2017 ուստարվա իմ արձակուրդից՝ հեռավար աշխատելու հնարավորությամբ:
    Ուսուցիչների ՏՀՏ հմտությունների վերապատրաստումը կիրականացնենք հեռավար. աշխատակարգով նշված ժամին ես կմիանամ Իջևանից, իսկ 8-րդ դասարանի սովորող Տիգրան Սերոբյանն այդ պահին կլինի դպրոցում՝ համապատասխան դասասենյակում, կօգնի ուսուցիչներին: Շնորհակալ եմ:
    Եվ Հերմինեի թարգմանած-հրապարակած 15 մարտահրավերները՝ իր մակագրությամբ. «Մնում է սովորենք ու օգտագործենք…»։
  • Լիանա Հակոբյանի ու ընկերների՝ սովորող-ուսուցիչների այս խմբի նման, ովքեր մեզ համար սովորական-առօրյա դարձած՝ Աբովյանի լուսավորությունն են շարունակում տարածել որպես իրենց ուսումնական աշխատանք հայրենիով մեկ:

Իսկ ես մի խմբով՝ Ելենայի, Քնարիկի ու Նելիի հետ, մեր քանաքեռցի Հրաչյա Առաքելյանի ուղեկցությամբ պիտի հասցնեմ մինչև մեր ընդհանուր սեմինար-պարապմունքը «Աբովյանի հետքերով» նախագծով նախապատրաստական այց կատարել Քանաքեռ…

Խաչատուր Աբովյանի Քանաքեռն այսօր…
Լուսանկարները` Քնարիկ Ներսիսյանի:

«Նրանք վերադարձել են… Երբեք չէի մտածի, որ կարող եմ ասել այդ խոսքերը»,- հայտարարել է Ամստերդամի թանգարանի տնօրենը… Վան Գոգի «Ծովի տեսքը Սխևենինգենից» (1882) և «Ելք Նյուենենի բողոքական եկեղեցուց» (1884) կտավները՝ 14 տարի առաջ գողացված, յուրաքանչյուրը 50 մլն եվրո գնահատված, կարող ենք նորից դիտել թանգարանում. նրանք վերադարձել են:

Այնպես չէ, որ ամեն ինչ կորած է. Դավիթ Առաքելյանի բլոգի երեկվա հրապարակման վերնագիրն է: Շնորհակալ եմ Դավիթ և ընտանիք:


Leave a comment