Բույսերի և կենդանինների բազմացում

Բույսերի բազմացում

Բույսերր, ինչպես և բոլոր կենդանի օրգանիզմները բազմանում են: Դա կարևոր հատկություն է. այդպես կյանքը շարունակվում է: Մի բույսից կամ նրա մարմնի մեծ կամ փոքր մասից առաջանում է մեկ կամ մի քանի նոր առանձնյակ: Բազմացման այսպես կոչված անսեռ ձեր բնորոշ է բույ­սերին, սա նրանց բազմացման առանձնահատկությունն է:

Մի այլ ձևով բազմացման համար բույսերի մեծ մասում առաջանում են կո­ներ կամ ծաղիկներ: Անտառում եղևնու կամ սոճու ծառերի վրա նկատվում են կոներև: Դրանք հաճախ հաս­նում են մեծ չափերի: Կոներում զարգա­նում են սերմեր: Ծաղիկներ շատ եք տե­սել, դրանց մասին էլ արդեն գիտեք: Ծա­ղիկներից առաջանում են պտուղները։

Սերմերով բազմանում են շատ բույսեր. սա բույսերի սեռական բազ­մացման ձև է: Եթե սերմն ընկնի հողի վրա, կամ տնկենք հողի մեջ, ապա սերմր կարող է ծլել: Սերմից կաճի և կզարգանա նոր առանձնյակ:

Բույսերր, բազմանալով, տարածվում են բնության մեջ: Դրան են ծա­ռայում բույսի մարմնի մասերը, նրա կոները, ծաղիկները, պտուղները և սերմերը: Բույսերի տարածվելուն նպաստում են արտաքին միջա­վայրի տարբեր գործոններ: Ո՞վ չգիտի, որ քամին, ջուրը կամ կենդանիները և մարդը տարածում են բույսեր։

Տարածվելու համար բույսե­րում կան շատ հարմարանքներ:

Դրանք են քամու միջոցով տա­րածվող պտուղների և սերմերի թեթև լինելը, դրանց վրա թևիկների և մազմզուկների առկայությունը: Միջատներին, թռչուններին և այլ կենդանիներին գրավում են պտուղ­ների և սերմերի վառ գույնը, կպչող ծածկույթները:

Բազմանալով և տարածվելով՝ բույսերը գրավում են որոշակի տա­րածքներ: Այդպիսի տարածքների բույսերի բազմազան խմբերր միասին անվանում են ֆլորա:

 

Կենդանիները կազմում են բջջային օրգանիզմների կայսրության կորիզավորների վերնաթագավորության 3 (մյուս 2-ը՝ սնկերն ու բույսերն են) թագավորություններից մեկը: 
Ի տարբերություն բույսերի՝ կենդանիներն աճում են կյանքի միայն սկզբնական շրջանում, ինքնուրույն չեն կարող օրգանական նյութեր սինթեզել, օժտված են ակտիվ շարժունակությամբ ու բարձր զգայունությամբ և ունեն կառուցվածքային ու կենսաքիմիական մի շարք առանձնահատկություններ: Կենդանիները հավանաբար առաջացել են շուրջ 1–1,5 մլրդ տարի առաջ՝ ծովում: Ցամաքային կենդանիները սկիզբ են առել ծովային և քաղցրահամ ջրային ձևերից: Երկրի վրա կենդանիներն ապրում են գրեթե ամենուրեք՝ բևեռային շրջաններից մինչև շոգ, չոր անապատներն ու խոնավ մերձարևադարձային անտառները:

Leave a comment